hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.
• , ի-ա հլ. «եկեղեցական երգ. 2. այդպիսի երգերի հաւաքածոյ, երգարան» Մաշտ. Յայսմ. Գր. տղ. Լմբ. Լծ. եւագր. Վրք. հց. որից լարականք լեզուի «առանց իմաս-տին ուշ դարձնելու՝ թութակի պէս ասուած խօսքեր» Պտրգ. 578. շարակնոց «շարական-ների հաւաքածոյ» Շար. շարականազէտ (նոր բառ)։
• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։
• Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-
• ռից (նոյնը տե՛ս թրգմ. Մշակ 1900. 226)։ -Վերի գեղեցիկ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 823-836։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. շարական, Ալշ. Մշ. Պլ. Սեբ. շարագան, Ննխ Ռ. շարագան, Ասլ. շարագտ, Ագլ. շրա՛կան, Մև. շmրmկան, Տիգ. շmրmգmն, Մրղ. շառա-կան, Զթ. շայագօն, շարագոն, Սվեդ. շmրm-գուն. բոլորն էլ գրականից փոխառեալ։